Սոչիի Օլիմպիադայի կազմակերպիչները ՕԽ-ի փակման միջոցառման գաղտնի շոու են նախապատրաստել
Սոչիի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները միջոցառման փակման արարողության համար գաղտնի շոու են կազմակերպում: Այս մասին հայտնել է Օլիմպիական խաղերի գլխավոր կազմակերպիչ Դմիտրի Չերնիշենկոն:
«Միջոցառման բացման ժամանակ մարզադաշտը լեփ- լեցուն էր, ազատ նստատեղեր չեն եղել…Մենք մեծ հետաքրքրություն ենք ակնկալում նաև փակման արարողության ժամանակ, և նույնիսկ գաղտնի շոու ենք նախապատրաստել»,- ասել է Չերնիշենկոն: