Իրանական ռազմանավերն ուղևորվել են դեպի ԱՄՆ-ի ջրային սահմանները
Իրանի ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի հրամանատար Ռեզայի Խադդադին հայտնել է, որ իրանական ռազմանավերն Հարավային Աֆրիկայի մոտից ուղղություն են վերցրել դեպի ԱՄՆ-ի ջրային սահմաններ:
ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում դեռևս պահպանվում է լարվածությունը, չնայած այն հանգամանքին, որ կողմերը կարողացան Իրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ բանակցություններում համաձայնության գալ:
Իրանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Ատլանտյան օվկիանոս իր ռազմանավերն ուղարկելու մասին: Իրանական կողմի փոխանցմամբ՝ այդկերպ նա պատասխան է տալիս Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավերի ներկայությանը: