Ադրբեջանը փորձում է մեզ սադրանքների ենթարկել՝ խախտելով հրադադարի ռեժիմը. Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ
Ադրբեջանը Տավուշի մարզի ուղղությամբ շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ, հրադադարի ռեժիմը այսօր եւս խախտվել է: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են արել չխախտել հրադադարի ռեժիմը Օլիմպիական խաղերի ընթացքում: Երկու կողմերն էլ համաձայնել են: Չնայած դրան՝ ամեն օր տեղեկություններ են ստացվում հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ:
Իսկ Վերին Կարմիրաղբյորի գյուղապետ Կամո Չոբանյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հայկական եւ ադրբեջանական սահմանային գյուղերը սովորական օրերին զգուշավոր են լինում:
«Այդ հատվածով սովորաբար բնակիչներ, մեքենաներ չեն անցնում կամ անցնում են շատ զգուշավոր, ծածուկ: Բայց ինչ Օլիմպիադայի համար ամբողջ աշխարհում հրադադար հայտարարվեց, նրանք արդեն ազատ ման են գալիս, որ մենք կրակենք: Բայց դե մենք նման սադրանքների չենք տրվել եւ չենք էլ տրվի»,-ավելացրեց գյուղապետը: