211652_close_icon
views-count4715 դիտում article-date 19:15 07-02-2014

Լեգենդար Շավարշ Կարապետյանի մասին ֆիլմ կնկարահանեն

Logos Film Company ընկերությունը պատրաստվում է ֆիլմ նկարահանել լեգենդար ջրասուզորդ Շավարշ Կարապետյանի մասին, ով 1976 թվականի սեպտեմբերի 16-ին, փրկեց Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին: Ֆիլմը կկոչվի «20 կյանքը», հայտնում է RIA Novosti-ն: Նախագծի պրոդյուսերներն են Սվետլանա Դալին և Օլգա Սինելխիկովան: Նշենք, որ երեկ ռուսական առաջին ալիքի «Наедине со всеми» հաղորդման հյուրն է եղել Շավարշ Կարապետյանը: Շավարշ Վլադիմիրի Կարապետյան ծնվել է 1953 թվականի մայիսի 19-ին, Կիրովականում (Վանաձոր): 11-անգամ աշխարհի ռեկորդակիր, 17-անգամ աշխարհի չեմպիոն, 13-անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձևում։ Սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահ: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և Յունեսկոյի «Արդար խաղ» (Ֆեյր փլեյ) մրցանակով։ Աշխատել է պատանեկան դպրոցի տնօրեն։ 1976 թվականի սեպտեմբերի 16-ին, փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին, նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և տեսնելով կատարվածը անմիջապես ջուրը նետվեց օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրեց տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերեց 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չհաջողվեց։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը բերեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտի։ 1993 թվականից Շավարշ Կարապետյանը ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում։ Նրա անունով կոչվել աստերոիդ` «3027 Շավարշ»։ Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքում Շավարշ Կարապետյանի անվան սուզալողի մրցումներ են անցկացվում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր