211652_close_icon
views-count1384 դիտում article-date 17:30 07-02-2014

Ֆլորիդայում առագաստանավ է կործանվել. կան զոհեր

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում առագաստանավ է խորտակվել, որի հետևանքով 3 մարդ զոհվել է, 7-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը: Ըստ ԱՄՆ-ի ափամերձ պահպանության ծառայության տվյալների, անհայտ պատճառներով առագաստանավ է կողաշրջվել և խորտակվել: Ներկայումս հայտնի չէ, թե խորտակման ժամանակ նավում որքան մարդ է եղել: Փրկվածների վիճակի մասին նույնպես տվյալներ չեն հաղորդվում: Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են:

Նմանատիպ նյութեր