Հայտնի է Վրաստանի նախագահի այցի օրը Ադրբեջան
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին փետրվարի 12-13-ը իր առաջին պաշտոնական այցը կկատարի Ադրբեջան:
Այս մասին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանության մամլո ծառայությունը:
Այցի շրջանակներում Մարգվելաշվիլին հանդիպում կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի և խորհրդարանի նախագահ Օգթայ Ասադովի հետ:
Հիշեցնենք, որ մինչ օրս Մարգվելաշվիլիի այցն Ադրբեջան տարբեր պատճառներով մի քանի անգամ հետաձգվել է: