211652_close_icon
views-count1082 դիտում article-date 16:47 06-02-2014

Այսօր Բոբ Մառլիի օրն է. տեսանյութ

Բոբ Մառլին ծնվել է 1945 թվականին Ճամայկայում: Նա երաժշտությամբ շատ վաղ է տարվել և, դժվար ճանապարհ անցնելով, հասել բարձունքի: Մառլիի առաջին հավաքածուն` «Catch a fire» նոր չափորոշիչներ մտցրեց երաժշտության բնագավառում: Հաջորդ երեք տարիների ընթացքում Մառլիի երգերը դարձան հիմն ռասայական խտրականության դեմ պայքարողների համար: Կարճ ժամանակում նա դարձավ լեգենդ: Բոբ Մարլին մահացել է 1981 թ- ի մայիսի 11- ին Մայամիի հիվանդանոցներից մեկում` 36 տարեկանում` քաղցկեղից: Նրա մահվան օրը Ճամայկայում հայտարարվեց սգո օր, իսկ հուղարկավորությանը ներկա էին երկրի իշխող կուսակցության բոլոր առաջնորդները:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր