211652_close_icon
views-count18587 դիտում article-date 15:37 04-03-2015

Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից եւ հայտնի է, թե ով կդառնա ԲՀԿ նոր նախագահը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի պաշտոնում Գագիկ Ծառուկյանին կփոխարինի ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Այս մասին այսօր` մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Իսկ մարտի 5-ին կուսակցության արտահերթ հանրագումարի ժամանակ այդ մասին կհայտարարի անձամբ Գագիկ Ծառուկյանը: Գագիկ Ծառուկյանը հրաժարվելու է նաեւ ԱԺ պատգամավորի մանդատից: Հիշեցենք, որ ՀՀԿ-ԲՀԿ առճակատումից հետո նախագահ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպեցին, որից հետո կրքերը որոշ չափով հանդարտվեցին: Այդ հանդիպման մասին թեև պաշտոնապես ոչինչ չհայտարարվեց, բայց խոսվում էր այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը հեռանալու է քաղաքականությունից:

Նմանատիպ նյութեր