211652_close_icon

Վրաստան է ժամանել ԵԽ գլխավոր քարտուղար Թուրբերն Յանգլանդը

views-count1075 դիտում article-date 13:46 06-02-2014
Այսօր առավոտյան Թբիլիսի է ժամանել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբերն Յանգլանդը: Նրան ընդունել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիդ Զալկալիանին: Վերջինիս խոսքով՝ Յանգլանդի ժամանման հիմնական նպատակը ԵԽ-ի՝ Վրաստանին ԵՄ-ի հետ համագործակցության վերաբերյալ գործողությունների պլանը ներկայացնելն է: Ծրագրի մեջ ներառված են 2013-15 թվականների նախագծերը, որոնց նպատակն է ԵԽ-ի հետ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ոլորտներում Եվւոպայի Խորհրդի հետ Վրաստանի կառավարության համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր