2119 դիտում
14:30 05-02-2014
Լիլիթն ընկերոջը մեղադրեց «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի մոտ իրեն կրակելու սպառնալիք տալու մեջ, սակայն դատվեց ինքը
24-ամյա Լիլիթ Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սուտ մատնություն կատարելու դիտավորությամբ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկություններն ակնհայտ կեղծ են, հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում այն մասին, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից քիչ հեռու, իր նախկին ընկերը` Մկրտիչ Թադևոսյանը, ատրճանակով սպառնացել է սպանել իրեն և կրակել է ջրի մեջ: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Լ. Թորոսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը, վճռել է Լիլիթ Թորոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում և նշանակել պատիժ՝ 300 հազար դրամ տուգանքի չափով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
559 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
583 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2467 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը