Ցյուրիխի գերմրցաշարում այսօր ընթանում են ամփոփիչ օրվա պարտիաները: Արդեն ավարտվել է Լևոն Արոնյան – Մագնուս Կարլսեն մրցապայքարը: Հայ գրոսմայստերը փառահեղ հղթանակ է տարել աշխարհի գործող չեմպիոնի նկատմամբ:
Նշենք, որ այսօր մասնակիցները միմյանց հետ խաղում են արագ շախմատի կանոններով, որտեղ միավորները կբաշխվեն ըստ ավանդական կարգի, և այդ մրցաշարի ավարտից հետո միմյանց կգումարվեն դասական և արագ շախմատում վաստակած միավորները, որից հետո միայն պարզ կդառնան մրցաշարի ամփոփիչ արդյունքները: