211652_close_icon
views-count1028 դիտում article-date 12:14 04-02-2014

Facebook-ը 10 տարեկան է

Աշխարհի խոշորագույն սոցցանցը` Facebook-ը, նշում է իր 10-ամյակը. 2004թ-ի փետրվարի 4-ին Հարվարդի համալսարանում ուսանելու տարիներին այն հիմնել է Մարկ Ցուկերբերգը: Ի սկզբանե կայքը կոչվել է Thefacebook և հասանելի է եղել միայն ուսանողների համար: 2006-ից հետո սոցցանցը գրանցման համար բաց է 13 տարեկանից բարձր բոլոր օգտատերերի համար, որոնք էլեկտրոնային փոստ ունեն: Ներկայում Facebook-ի լսարանը գերազանցում է 1 մլրդ-ը: Վերջին երկու տարիները Facebook-ի համար դարձել են ինտենսիվ աճի և ֆինանսական ցուցանիշների ամրապնդման ժամանակաշրջան: eMarketer ընկերության տվյալների համաձայն, Facebook-ը Google-ից հետո դարձել է աշխարհում երկրորդը` էլեկտրոնային գովազդի եկամուտների ծավալներով:

Նմանատիպ նյութեր