Դուբայի ափամերձ շրջանում` The World կղզիների խմբի մի շարք արհեստական կղզիներում կլիման վերահսկող համակարգը ձյունով է ապահովելու շոգ ջերմաստիճանի ժամանակ, գրում է տեղի Khaleej Times պարբերականը:
Պարբերականի տվյալների համաձայն, «Եվրոպայի սիրտ» կոչվող 6 կղզիները կառուցող ընկերությունը հայտնել է, որ նախագծի իրականացման դեպքում կլիմատ կարգավորման ոլորտում կիրառվելու են նորարարական տեխնոլոգիաներ:
Դա հնարավորություն կընձեռի ամենատաք եղանակին փողոցները պատել ձյունով կամ անձրևով:
Դեռևս հայտնի չէ, թե ինչպիսի տեխնոլոգիայով է այն աշխատելու: