Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գլխավորել է Forbes Woman պարբերականի 2013թ-ի կանանց վարկանիշային աղյուսակը:
Forbes-ը չորրորդ անգամ անընդմեջ Եվրամիության «երկաթե տիկնոջը», ով երրորդ անգամ վերընտրվել է Գերմանիայի կանցլեր, և ում ուսերին դրված է եվրոյի կայունության պատասխանատվությունը, ճանաչել է աշխարհի ամենաազդեցիկ կին:
Վարկանշային աղյուսակում տեղ են գտել նաև դերասանուհի Անջելինա Ջոլին, դքսուհի Քեյթ Միդլթոնը: