7361 դիտում
09:44 10-02-2017
Շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների աճ է գրանցվել. հակառակորդն արձակել է ավելի քան 1000 կրակոց. ԼՂՀ ՊՆ
Փետրվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանաման ռեժիմի խախտումների աճ, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշված ժամանակահատվածում հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, տարբեր տիպի նռնականետերից ու հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1000 կրակոց:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի արևելյան, հարավային և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը ականանետից ու նռնականետերից ընդհանուր առմամբ արձակել է 34 արկ, որից 24-ը ականանետերից, 10-ը՝ նռնականետերից:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում՝ խիստ անհրաժեշտության դեպքում պատասխանելով հակառակորդի նախահարձակ գործողություններին:
Նմանատիպ նյութեր
8465 դիտում
09:44 03-03-2017
Գիշերը շփման գծում լարվածությունը պահպանվել է. հակառակորդն արձակել է ավելի քան 2000 կրակոց. ԼՂՀ ՊՆ
6201 դիտում
09:27 15-02-2017
Շփման գծում հակառակորդն այս գիշեր հրադադարի ռեժիմը խախտել է 45 անգամ՝ արձակելով 600-ից ավելի կրակոց. ԼՂՀ ՊՆ
3840 դիտում
09:43 15-05-2017
Հակառակորդը շփման գծում հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 60 անգամ՝ արձակելով ավելի քան 1000 կրակոց. Արցախի ՊՆ
Այս բաժնից
1027 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը