Ֆրանկֆուրտում հեռակառավարվող պայթյունով փլուզվել է Եվրոպայի ամենաբարձր` նախկին համալսարանի շենքը, որի բարձրությունը կազմում էր 116 մետր և կշռում էր մոտ 50 000 տոննա:
Համալսարանի աշտարակը փլուզվել է վայրկյանների ընթացքում, ինչի համար օգտագործվել է 950 կգ հզորությամբ պայթուցիկ:
Ապամոնտաժմանը մասնակցել է մոտ 500 մարդ, ովքեր նախապես 1400 անցք են բացել շենքի 5-րդ և 15-րդ հարկերում:
1970 թ-ին կառուցված 38 հարկանի այս շենքի փլուզմանը ականատես են եղել տասնյակ հազարավոր մարդիկ:
Ներկայացնում ենք տեսանյութերը: