211652_close_icon
views-count1204 դիտում article-date 11:40 03-02-2014

Ղրղզստանում ցուցարարները փակել են երկրի գլխավոր մայրուղին

Ղրղզստանում ցուցարարները փակել են Իսիկ-Կուլսկի շրջանի խոշոր կենտրոնները իրար կապող Կարակոլ-Բալիկչի մայրուղին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը` հղում անելով տեղի ոստիկանության մամլո ծառայությանը: Ըստ իրավապահների տվյալների, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են զանգվածային անկարգությունների մասնակից` տեղի բնակիչ Այբեկ Սարիբաևին ազատ արձակելու համար: Ականատեսների վկայության համաձայն, մի քանի 10-նյակ մարդիկ փակել են մեքենաների երթևեկման ճանապարհը: Հիշեցնենք, որ Սարիբաևը հոկտեմբերի 7-ին բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներից մեկն է:

Նմանատիպ նյութեր