Փետրվարի 3-ին ՌԴ մայրաքաղաք է ժամանելու Սիրիայի հեղափոխական ուժերի և ընդդիմության Ազգային կոալիցիան` Ահմեդ ալ Ջարբայի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Փետրվարի 4-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Սիրիայի կոալիցիայի միջև հանդիպում է նախատեսված:
«Այս հանդիպումը իրականացվում է ՌԴ-ի բոլոր սիրիական ընդիմադիր ներկայացուցիչների հետ ակտիվ շփման շրջանակներում` ելնելով Սիրիայում քաղաքական իրադրության կարգավորման շահերից»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:
Ըստ սիրիական ընդդիմության նեկայացուցիչ Լուայ Սաֆիի խոսքերի, ընդդիմադիր առաջնորդը Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է քաղաքական կոնֆլիկտի կարգավորման հարցեր:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարարը Սիրիայի ընդդիմության կոալիցիայի հետ հանդիպել է հունվարի 12, ինչպես նաև «Ժնև-2» համաժողովի ժամանակ: