211652_close_icon
views-count1363 դիտում article-date 09:10 18-02-2014

Հայաստան է ժամանելու Տատյանա Վոլովայայի գլխավորած պատվիրակությունը․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ օրերս Հայաստան է ժամանելու Տատյանա Վոլովայայի գլխավորած պատվիրակությունը, որը Մաքսային միության և Եվրասիական միության ստեղծման ու կայացման առանցքային դերակատարներից է։ Նա երկար տարիներ աշխատել է ՌԴ նախագահի աշխատակազմում, կառավարությունում, Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից է։ Մեր տեղեկություններով՝ Տ. Վոլովայան հանդիպումներ է ունենալու ՀՀ կառավարության և ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի հստակեցնեն ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ որոշակի իրավական խնդիրներ։ Պետք է համապատասխանեցվեն նաև ժամանակացույցերը՝ հասկանալու համար, թե որ ոլորտներում է ՌԴ-ն հետ մնացել ՀՀ-ից»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր