Հայտնի դերասանի Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանին իր բնակարանում մահացած են հայտնաբերել
Հայտնի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանին իր Նյու Յորքի բնակարանում հայտնաբերել են մահացած, հայտնում է Wall Street Journal-ի կայքը հղում անելով ոստիկանության իր աղբյուրին:
Ամսագրի տվյալներով Հոֆմանի մարմինը հայտնաբերվել է լոգարանում: 46-ամյա դերասանի մահվան պատճառը կպարզիվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Սակայն նախնական տեղեկությունների համաձայան մահվան պատճառ կարող էր լինել թմրամիջոցի չարաշահումը :
Նա «Կապոտե» ֆիլմի համար արժանացել է Օսկար և Ոսկյա Գլոբուս մրցանակների: