Թուրքիայում բախվել են քրդերը և «Խուդա-Փար» կուսակցության կողմնակիցները. կան վիրավորներ. տեսանյութ
Թուրքիայի Դիարբեքիր նահանգում երեկ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» և «Խուդա-Փար» կուսակցությունների կողմնակիցների միջև բախում է տեղի ունեցել, գրում են թուրքական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկությունների՝ բախումը տեղի է ունեցել ծագած վիճաբանությունից այն մասին, թե որ կուսակցությունը կհաղթի մարտի 30-ի ընտրություններում:
Բախման հետևանքով 10 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, այրվել է 5 ավտոմեքենա: