2013 թվականին Ադրբեջանում 15 տարեկանից ցածր 5000 աղջկա են ստիպողաբար ամուսնացրել. UNISEF
UNISEF-ի հրապարակած տվյալների համաձայն 2013 թվականին Ադրբեջանում մինչև 15 տարեկան 5000 աղջիկ է ստիպողաբար ամուսնացել: Այս մասին նշված է UNISEF-ի պաշտոնական կայքում:
Կազմակերպությունը փաստը որակել է՝ որպես «սեռական բռնություն՝ երեխաների նկատմամբ» և խորը մտահոգություն հայտնել այդ կապակցությամբ: Միևնույն ժամանակ Ադրբեջանի իշխանությունները փորձում են կոծլել փաստը՝ այն ներկայացնելով ոչ թե սեռական բնույթի շահագործում, այլ որպես ամուսնական հարաբերություններ: