ԿԽՄԿ-ն ադրբեջանական կողմի հետ Մամիկոն Խոջայանին ազատ արձակելու բանակցություններ է սկսել
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցություններ է սկսել երեկ հայ-ադրբեջանական սահմանը հատած և թշնամու տարածքում գերի վերցված Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիարղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջայանին ազատ արձակելու շուրջ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ Մ. Խոջայանը ունի հոգեկան խնդիրներ և վերջին 3 տարիներին գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Ադրբեջանական կողմը հասցրել է Խոջայանին որպես «զինված դիվերսանտ» որակել: