211652_close_icon
views-count1290 դիտում article-date 02:09 29-01-2014

Իսպանիայի գավաթ. «Ռեալ»-ը կիսաեզրափակիչում է . տեսանյութ

Իսպանիայի գավաթի 1/ 4 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը հյուընկալեց «Էսպանյոլ»-ին: Այս թիմերի առաջին խաղը ավարտվել էր «գալակտիկոսի» 1:0 հաշվով հաղթանակով: Երկրորդ մրցավեճի ճակատագիրը որոշեց 7-րդ րոպեին Խեսեի խփած միակ գնդակը: «Էսպանյոլ»-ը հանդիպումն ավարտեց 10 հոգով: 78-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Վիկտոր Սանչեսը: Կառլո Անչելոտտիի սաները երկու խաղի արդյունքով դուրս եկան հաջորդ փուլ, որտեղ կմրցեն «Ատլետիկո» - «Ատլետիկ» զույգի հաղթողի հետ: «Ռեալ» - «Էսպանյոլ»`1:0 Գոլ` Խեսե 7' Առաջին խաղ` 1:0
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր