1495 դիտում
23:39 28-01-2014
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը. Azatutyun.am
Միացյալ Նահանգների ամենախոշոր քաղաքներից մեկի՝ հայաշատ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն, հաղորդում է «[url=http://www.azatutyun.am/content/news/25245798.html]Ազատություն[/url]» ռադիոկայանը։
Բանաձևում, որի տեքստը տեղադրված է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կայքէջում, նաև կոչ է արվում միջազգային հանրությանը ըստ արժանավույն ճանաչել «Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն»: Քաղաքային խորհուրդը նշում է, որ Լեռնային Ղարաբաղը անկախության ավելի քան երկու տասնամյակների ընթացքում ձգտել է փոփոխություն և կայունություն բերել Կովկասի տարածաշրջանին, անցկացրել ազատ և արդար ընտրություններ ու հանրաքվեներ, որոնք «լայնորեն հռչակվել են մոդել տարածաշրջանի համար»։
Բանաձևը ներկայացրել է Լոս Անջելեսի խորհրդի հայազգի անդամ Փոլ Գրեգորյանը:
Շարունակությունը`[url=http://www.azatutyun.am/content/news/25245798.html] այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2563 դիտում
15:41 29-01-2014
Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի՝ Արցախի անկախությունը ճանաչող բանաձևը
3858 դիտում
21:42 07-11-2018
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել Արցախի ազատագրական շարժման 30-ամյակին
Այս բաժնից
1432 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1087 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1378 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը