211652_close_icon
views-count6513 դիտում article-date 18:42 28-01-2014

Երևանում 29-ամյա վարորդը Opel-ով բախվել է Lexus-ին

Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Տերյան փողոցից դեպի Սարալանջի ճանապարհ ընկած հատվածում բախվել են, Երևանի բնակիչներ 54-ամյա Խաչատուր Մանուկյանի վարած Lexus մակնիշի 29 LU 558 համարանիշի և 29-ամյա Արտաշես Աղեկյանի վարած Opel Astra մակնիշի 35 SP 409 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմում էին, որ մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին: Բախման հետևանքով էլ Opel-ի անվահեծանը պոկվել է մեքենայից: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր