12694 դիտում
16:55 28-01-2014
31-ամյա վարորդը Mercedes-ով Կոտայքի մարզում՝ «Ախտա» խորտկարանի դիմաց, բախվել է ոստիկանական Corolla-ին
Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 31-ամյա Նորիկ Ավետիսյանը, վարելով Mercedes մակնիշի 34 MR 586 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական շրջանում՝ «Ախտա» խորտկարանի մոտ, դեպի Երևան ընթանալիս բախվել է Corolla մակնիշի 676 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված Corolla-ն հաշվառված է ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+