Ժանն Ֆրիսկեն կվերադառնա լիարժեք կյանքին. ամերիկացի ուռուցքաբաններ
Երգչուհի և դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն այժմ գտնվում է Նյու Յորքի կլինիկաներից մեկում: Հիշեցնենք, որ նրա մոտ ախտորոշել են վերջին փուլում գտնվող ուղեղի քաղցկեղ:
Ամերիկացի փորձագետներն համոզված են, որ Ժաննան կվերդառնա լիարժեք կյանքին:
Ուռուցքաբաններն այս շաբաթ քննարկումներ կանցկացնեն` որոշելու բուժման հետագա քայլերը:
39-ամյա երգչուհի Ժաննա Ֆրիսկեն վերջերս կապ էր հատատել իր երկրպագուների հետ և հանդես եկել հայտարարությամբ, որի մեջ նա շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր գումար են փոխանցել իր բուժման համար: Միաժամանակ նա նշել է, որ հավաքված գումարն ավելին է, քան անհրաժեշտ է, և նա որոշել է գումարի մյուս մասը փոխանցել հիվանդ երեխաների բուժմանը: