15404 դիտում
22:09 25-01-2014
Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղիի տերերին չի հետաքրքրում վարորդների անվտանգությունն ու մեքենաների անվտանգ շահագործումը, կարևորը փողն է
Երբ Երեւանում ստեղծում էին ստորգետնյա ավտոկայանատեղիներին, քաղաքային իշխանությունները վստահեցնում էին, որ քաղաքը վերջապես կլիցքաթափվի երթեւեկությունը խցանող մեքենաներից, որոնք կայանում էին հենց փողոցների երկու եզրերին: Ստորգետնյա ավտոկայանատեղիները, ըստ հավաստիացումների, պետք է սպասարկվեին եվրոպական մակարդակով: Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի 22 շենքի բնակիչ, 23-ամյա Վաղարշակ Հունանյանը իրեն պատկանող BMW X-5 մակնիշի 81 VR 008 համարանիշի ավտոմեքենայով և Գյումրի քաղաքի Արևելյան փողոցի բնակիչ, 28-ամյա Անդրանիկ Մինասյանը իրեն պատկանող Mersedes մակնիշի 34 AL 899 համարանիշի ավտոմեքենայով փորձել են կայանել Երևանի Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանում:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդները ավտոկայանատեղում առաջացած մերկասառույցի պատճառով վթարի են ենթարկվել՝ բախվելով կայանատեղիի բետոնե սյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, որոնք փաստն արձանագրելուց հետո նշել են, որ ոչնչով օգնել չեն կարող:
Վթարի մասին տեղեկացվել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որից հետո ժամանել են ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վարորդների պահանջով դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչը:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ առաջացած մերկասառույցի պատճառը հրդեհի համար տեղադրված խողովակներից թափվող ջուրն է: Վարորդներն արդարացիորեն դժգոհում էին, որ «զանգել ենք պարկովկի տերերին, ասում են՝ Երևանում չենք, բան չենք կարա անենք, ու նույնն էլ ԱՊՊԱ-ն, եկան, տեսան ու ձեռները թափ տալով գնացին»:
Այս պահին դեռ պարզ չէ, թե ով է պատասխան տալու երկու վարորդների մեքենաներին պատճառված խոշոր վնասի համար: Հետաքրքիր է՝ տեղյա՞կ են մեր չինովնիկները, որ նման դեպքերում եվրոպական ավտոկայանատեղիների պատասխանատուներն անձամբ են փոխհատուցում պատճառված վնասը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5075 դիտում
23:28 24-05-2021
Արդիականացվել է Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի կառավարման համակարգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4173 դիտում
15:34 24-06-2021
Հայկ Մարությանը ծանոթացել է Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի արդիականացման ծրագրին
1251 դիտում
09:57 26-05-2015
Կարևորը «Եվրատեսիլը» չէ, կարևորը, որ ինքներս մեզ հավատարիմ մնանք. ՀԱ
Այս բաժնից
9339 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին