211652_close_icon

Մառախուղի պատճառով վարորդը Audi A6-ով հայտնվել է Լամբադա կամրջի բետոնե արգելապատնեշի վրա

views-count7989 դիտում article-date 22:55 23-01-2014
Այսօր` հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում, Audi A6 մակնիշի 15 AM 005 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Լամբադա կամրջի մոտ բախվել է ու բարձրացել բետոնե բաժանարար սյան վրա: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան և վթարի վայր է ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է մառախուղի պատճառով ճանապարհի վատ տեսանելի լինելը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր