211652_close_icon
views-count1823 դիտում article-date 09:04 23-01-2014

Կեղծ դիպլոմ տալու պատճառով քոլեջի տնօրենին սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում. Հրապարակ

Հրապարակ թերթը գրում է. «Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի տնօրեն Նազիկ Մարտիրոսյանին մեդադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանցակազմով (քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս)։ Մեղադրանքի համաձայն ՝ տնօրեն Նազիկ Մարտիրոսյանը, որպես պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր ղեկավարած քոլեջի աշակերտների ցանկում ընդգրկել է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի աշակերտ Ասատուր Գևորգյանին և առանց քոլեջի դասերի մասնակցության՝ կազմել ու 2013թ– ին նրան է հանձնել էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ նշված քոլեջը գերազանցությամբ ավարտելու փաստը վկայող դիպլոմ։ Պարզվում է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գործում է կարգ, ըստ որի ՝ Նազիկ Մարտիրոսյանի ղեկավարած քոլեջի հիշյալ դիպլոմով և տնօրենի հատուկ երաշխավորագրով հնարավոր է առանց ընդունելության քննություններ հանձնելու անմիջապես ընդունվել համալսարանի 2-րդ կուրս։ Հենց այս կարգից չարամտորեն օգտվելու նպատակով էլ, ըստ մեդադրանքի՝ քոլեջի տնօրենն Ասատուր Գևորգյանին տվել է դիպլոմն ու համապատասխան երաշխավորագիրը։ Նախաքննությունն ավարտելուց հետո քրեական գործն ուղարկվել էր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Դատարանում տնօրեն Նազիկ Մարտիրոսյանն իր մեղքն ընդունել է ամբողջությամբ և միջնորդել կիրառել արագացված դատաքննություն։ Դատարանը բավարարել է այն։ Այն դեպքերում, երբ մեղադրյալն ընդունում է մեղքն ամբողջությամբ և դատարանը կիրառում է արագացված դատաքննության կարգ, Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ՝ դատարանն արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը։ Դա նշանակում է, որ Նազիկ Մարտիրոսյանին սպասվում է մինչև 3 տարի ազատազրկում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր