211652_close_icon
views-count44545 դիտում article-date 11:17 31-08-2019

Վայոց Ձորի նախկին մարզպետի տեղակալ, «Իմ քայլը» դաշինքի անդամ Ռազմիկ Տոնոյանն աշխատանքից ազատվել է կեղծ դիպլոմ ներկայացնելու պատճառով

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Վայոց Ձորի մարզպետի նախկին տեղակալ Ռազմիկ Տոնոյանի նկատմամբ։ Վերջինս 2018 թվականից մինչև այս տարվա հուլիս ամիսն աշխատել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալ և պարզվել է, որ նա կառավարության անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի կեղծ դիպլոմ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր