211652_close_icon
views-count5697 դիտում article-date 23:51 21-01-2014

Գլխավոր բժշկի տեղակալը ВАЗ 21015-ով բախվել է գործազուրկի Range Rover-ին, իսկ տեղի ՃՈ-ն ժամանել է ժամեր անց

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանամունքում նյութեր են նախապատրաստվում երեկ` հունվարի 20-ին, Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատ քաղաքի Սպանդարյան 1-ին շենքի բնակիչ 52-ամյա Ստեփան Սմբատյանը վարելով ВАЗ 21015 մակնիշի 886 ՍԼ 25 համարանիշի ավտոմեքենան բախվել է Նոր Կյանք գյուղի կենտրոնական ավտոճանապարհի կողնակին կայանված Նոր Կյանք գյուղի բնակիչ 36-ամյա Կարեն Նիկողոսյանին պատկանող Range Rover մակնիշի 38 PՈ 888 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Սմբատյանը, ով աշխատում է «Արարատի հիվանդանոց» Փակ բաժնետիրական ընկերությունում որպես գլխավոր բժշկի տեղակալ բուժական գծով, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է իր իսկ ղեկավարած հիվանդանոց: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել են, որ ճանապարհային ոստիկանությունը վթարի վայր է ժամանել 2 ժամից ավել ուշացումով, այն դեպքում, երբ բազմաթիվ անգամ ահազանգել են տեղի ոստիկանություն: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր