211652_close_icon
views-count3906 դիտում article-date 22:54 21-01-2014

74-ամյա պապիկը «Երևան» բժշկական կենտրոնից դուրս է եկել ու չի վերադարձել

Այսօր՝ հունվարի 21-ին SHAMSHYAN.com-ին է դիմել Տավուշի մարզի Շամշադին գյուղի բնակիչ 40-ամյա Մարտին Մադյանը: Մեզ հետ զրույցում Մ. Մադյանը նշեց, որ իր հայրը 74-ամյա Էդիկ Մադյանը հունվարի 16-ին վիրահատվելու համար դիմել է «Երևան» բժշկական կենտրոն (նախկին 6-րդ հիվանդանոց): Հունվարի 20-ին գիշերը ժամը 03:50-ի սահմաններում Է. Մադյանը հիվանդանոցից դուրս է գալիս և մինչ այժմ հարազատները նրանից ոչ մի տեղեկություն չունեն: Մ. Մադյանը նշեց որ դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, սակայն թե ինչ ընթացքում է գտնվում գործը և ոստիկանությունը ինչ աշխատանքներ է կատարում անհայտ կորածին հայտնաբերելու ուղությամբ նրա հարազատները ոչինք չգիտեն: Ըստ տեղեկությունների բժշկական կենտրոնի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են Է. Մադյանի դուրս գալու պահը: Է. Մադյանի հարազատները խնդրում են քաղաքացիներին, ովքեր տեղեկություններ ունեն նրա վերաբերյալ, թող հայտնեն մոտակա ոստիկանության բաժին:

Նմանատիպ նյութեր