Եվրոպայում շարունակվում են բնության անոմալիաները. տեսանյութ
Սկանդինավիայի հյուսիսում արկտիկական սառնամանիքներ են սկսվել, հայտնում է Russia 24-ը: Նորվեգիայում Լովունդ ծոցը սահադաշտի է վերածվել:
Ներկայումս Նորվեգիայի շատ քաղաքներում օդի ջերմաստիճանն անցնում է -40 աստիճանը:
Պետական հաստատությունների մեծ մասը չեն աշխատում, դպրոցները փակ են:
Ֆրանսիայում ջրհեղեղի զոհ է դարձել 2 մարդ, Լազուրե ափում երկու օրում գրանցվել է ամսական նորման գերազանցող տեղումների քանակ, որը սողանքների ու ջրհեղեղի պատճառ է հանդսացել:
Իտալիան նույնպես տուժել է տարերային աղետի հարվածից: