5904 դիտում
13:32 21-01-2014
Գայի պողոտայում՝ Mercedes ավտոսրահի դիմաց, բախվել են տաքսին, ГАЗель-ը ու շտապօգնության ավտոմեքենան
Այսօր՝ հունվարի 21-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Mercedes ավտոսրահի դիմաց, բախվել են ГАЗель մակնիշի 0604 Տ համարանիշի, Վազ 2107 մակնիշի և շտապօգնության ծառայողական ավտոմեքենաները:
Ինչպես վթարի հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Վթարի վայրում շտապօգնության ավտոմեքենայի վարորդը հայտնում էր, թե ինքը կանչով մեկնելիս է եղել հիվանդի հետևից և միացված են ավտոմեքենայի լուսային և ձայնային ազդանշանները, սակայն 07-ի վարորդը, ով տաքսի ծառայության աշխատակից է, չի զիջել իրեն ճանապարհը, ինչից հետո էլ տեղի է ունեցել բախումը, իսկ 07-ի վարորդն էլ իր հերթին բախվել է մեկ այլ ГАЗель-ի: 07-ի վարորդն էլ իր անհամաձայնությունն էր հայտնում շտապօգնության ավտոմեքենայի վարորդի ասածին՝ նշելով, թե ավտոմեքենայի ձայնային և լուսային ազդանշանները միացված չեն եղել և վարորդը եղել է մենակ, և եթե նա մեկնում էր կանչով, ապա ավտոմեքենայի մեջ կլինեին բժիշկն ու բուժքույրը:
Այս պահին վթարի վայր է ժամանում ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+