211652_close_icon
views-count10688 դիտում article-date 11:31 21-01-2014

Խոշոր ավտովթար Արցախի պողոտայում. Mercedes-ը բախվել է պատին. 20-ամյա վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանները

Այսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում Նոր-Արեշ 11 փողոցի բնակիչ Ռոբերտ Գալստյանը, վարելով Mercedes մակնիշի 07 SU 004 համարանիշի ավտոմեքենան, Արցախի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 1 շենքի պատին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Գալստյանն ու ուղևոր, Արցախի պողոտայի 10-րդ շենքի բնակիչ, 20-ամյա Արթուր Ղարիբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Նրանց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու ոստիկանության էրեբունու բաժնի պահպանության բաժնի ծառայողները: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր