211652_close_icon
views-count19924 դիտում article-date 14:30 19-01-2014

«Սատանայական» համարանիշներով Mercedes-ը Գյումրիում հայտնվել է զբոսայգու մեջ. կան վիրավորներ

Այսօր` հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շաիրակի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակիչ 27-ամյա Վահրամ Դավոյանը վարելով Mercedes մակնիշի 56 DV 666 համարանիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի կայարանամերձ հրապարակում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել թիվ 2 հասցեում գտնվող զբոսայգու մեջ, բախվել ծառին և կողաշրջվել է: Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի բնակիչներ 33-ամյա Արտակ Բաբայանը, 30-ամյա Արթուր Ավագյանը և 26-ամյա Արսեն Միլիտոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանտարի տեղակալ Սուքիաս Գրգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզ քննչական բաժնի քննիչ Հրաչյա Առաքելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր