1989 դիտում
10:21 18-01-2014
Արաբկիր վարչական շրջանում սպասարկման վարձերի չափը բարձրացվել է. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հունվարի 1-ից Երևանի Արաբկիր վարչական շրջանում բարձրացել է պարտադիր նորմերի վճարների (սպասարկման վարձեր) չափը: «Հժ»-ի այս տեղեկությունը երեկ հաստատել է թաղապետարանի կոմոնալ տնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետը:
Մուրադ Ջալաթյանի փոխանցմամբ, այդ վարձավճարի չափը սահմանում են համատիրությունները` ըստ բնակմակերեսի։ Ցածրահարկ շենքերում 1 քմ-ի համար բնակիչներից գանձվող գումարը 10 դրամից դարձել է 15 դրամ, բարձրահարկերում՝ 20 դրամից 25-30։ Թանկացումը հիմնականում կազմում է 50 տոկոս։ Համատիրություններն իրենց այս որոշումը պատճառաբանել են տարբեր ծառայությունների թանկացմամբ, օրինակ` վերելակների սպասարկման և այլն։
Այսինքն` բարձրացած սակագներով կոմունալ վճարումներից բացի, քաղաքացիները պետք է հավելյալ գումար վճարեն նաև ոչինչ չանող համատիրություններին։ Ցածրահարկ շենքում 60 քմ բնակարան ունեցողները, եթե մինչ այս ամսական վճարում էին 600 դրամ, հիմա պետք է վճարեն 900 դրամ, բարձրահարկերում` 1200 դրամի փոխարեն 1500 կամ 1800 դրամ։ Ենթադրվում է, որ այս թանկացումները վերաբերում են նաև մյուս վարչական շրջաններին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2250 դիտում
13:30 19-10-2014
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի հերթական աշխատանքային շրջայցը` Արաբկիր վարչական շրջան
Այս բաժնից
757 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
781 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»