ԼՂՀ փոխոստիկանապետ է նշանակվել Բորիս Ենգիբարյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ:
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն։