Հայաստանի արագ շախմատի առաջնության մրցանակային հիմնադրամը կլինի 1 մլն. դրամ
Հայաստանի արագ շախմատի 2014 թ.-ի առաջնությունը կանցկացվի հունվարի 22-ին, ժամը 11.30-ին: Մրցաշարն կանցկացվի Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը 8 խաղափուլով, շվեյցարական մրցակարգով, 10 րոպե + 5-ական վայրկյան ժամանակակարգով, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մասնակցության իրավունք ունեն.
ա/ Տղամարդկանց և կանանց գրոսմայստերները, միջազգային, ՖԻԴԵ-ի և ազգային վարպետները,
բ/ Արագ շախմատի 225 և բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները,
գ/ Հանրապետության տարածաշրջանային արագ շախմատի առաջնությունից 10 շախմատիստ:
Մրցանակային հիմնադրամը կկազմի 1 մլն. դրամ: