«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը կպայքարեն Կարվալյուի համար
Մադրիդի «Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն հետաաքրքրված են Լիսաբոնի «Սպորտինգ»-ի կիսապաշտպան Վիլյամ Կարվալյուի ծառայություններով, հայտնում են իսպանական լրատվամիջոցները: 21-ամյա խաղացողը համարվում է պորտուգալական ֆուտբոլի ծագող աստղերից մեկը, և նրա անունը տրանսֆերային շուկայում բավականին հաճախ է հայտնվում: Սակայն բացի իսպանական գրանդներից երիտասարդ խաղացողին դեմ չեն իրենց կազմում տեսնել անգլիական մի շարք առաջատար ակումբներ:
Այդուհանդերձ պորտուգալական ակումբի ղեկավարները մտադիր չեն տրանսֆերի հանել Կարվալյուին: