1789 դիտում
16:38 16-01-2014
Հնարավոր չէ լուծել ԼՂ խնդիրը, եթե կողմերը դա չեն ցանկանում և եթե կա անգործություն. ԵԱՀԿ գործող նախագահ
Այս տարվա հունվարի 1-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ստանձնած Շվեյցարիան հայտարարել է իր առաջնահերթությունների մասին: ԵԱՀԿ արտգործնախարար Դիդիե Բուրքհալթերը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ նշել է, որ ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնելը մեծ պատասխանատվություն է, և Շվեյցարիան այս տարի մեծ ուշադրություն կդարձնի ԵԱՀԿ-ի տիրույթում անվտանգության և կայունության ամրապնդմանը:
ԵԱՀԿ նախագահն անդրադարձել է նաև սառեցված համակարտություններին.
«Մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում այդ հակամարտությունների արդար և երկարատև լուծման համար: Մենք գիտենք, որ մի գիշերվա մեջ հնարավոր չէ որևէ հակամարտություն լուծել: Արդյունքի հնարավոր չէ հասնել նաև, եթե կողմերը դա չեն ուզում: Անգործությամբ նույնպես հնարավոր չէ լուծել հակամարտությունները: Ղարաբաղյան հակամարտոււթյան խնդրի հետ կապված որոշ դրական տեղաշարժեր եմ նկատվել, բարձր մակարդակով շփումներն ավելի հաճախակի են դարձել: Սակայն շփման գոտում շարունակվող միջադեպերը դռ անհանգստացնում են: Շվեյցարիան աջակցելու է քաղաքացիական հասարակության և փորձագետների միջև հանդիպումների անցկացման գործում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
784 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»