1613 դիտում
13:16 16-01-2014
Երբ երկխոսում են բոլորը
Օրվա մամուլը հետևողականորեն շարունակել է ներկայացնել ՀՀ վարչապետ – ՀՀ 2-րդ նախագահ բանավեճի արձագանքները՝ դրանց հավելելով սեփական յուրօրինակ մեկնաբանությունները: «168 ժամի» կարծիքով, օրինակ, «շինարարական փուչիկի» թեման, ըստ երևույթին, դեռ տևական ժամանակ կլինի Հայաստանի ներքաղաքական դաշտի ուշադրության կենտրոնում» («Փուչիկի փուչիկը»): «Առավոտը» փորձել է պարզաբանել, թե «Ինչու է Ռոբերտ Քոչարյանը որոշել խոսել հենց հիմա», «Հայոց աշխարհը»՝ փոխանցել ԿԳ նախարարի առաջարկը, որ «կարիք չկա 1998-2008թթ. ժամանակահատվածի վերլուծությունների գնահատականների հետ կապված ունենալ սուր արձագանք», «ՀԺ»-ն, «Ժողովուրդը», «Գոլոս Արմենիին»՝ ներկայացրել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ «Գույք պարտքի դիմաց» գործարքի մեկնաբանությունը, և այլն:
Տնտեսության դինամիկան՝ առաջնահերթություն
«ՀՀ»-ն ներկայացրել է Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի երեկվա ասուլիսի մանրամասները՝ «Կայացման, դինամիկ փոփոխությունների շրջան. ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն ամփոփեց 2013 թվականը»: Ասուլիսի իր անդրադարձում «Ժամանակը» («Ամեն ինչ տեղական իշխանիկներին») տեսակետ է հայտնել, թե չնայած համայնքների խոշորացմամբ «լուծվելու են մի քանի սոցիալական խնդիրներ», սակայն «բնակչության և ռեսուրսների ապակենտրոնացման հարցերը շարունակելու են մնալ, քանի որ հեռավոր բնակավայրերը շարունակելու են ներդրողների համար մնալ անհրապույր»:
«Հայոց աշխարհը» Heritage Foundation հետազոտական կենտրոնի «2014 թվականի տնտեսական ազատության ցուցիչը» ուսումնասիրության վերաբերյալ զրուցել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ («Պետք է մտածել օլիգարխացված տնտեսության մասին»): «Ժամանակի» փոխանցմամբ «ֆիննախը դիտողություն է արել «Հայռուսգազարդի» 20% բաժնետոմսի վաճառքի շուրջ», որը, ըստ թերթի, «հաստատվելու է կառավարության այսօրվա նիստում», «ՀԺ»-ն՝ իր հանգույն անդրադարձել հայ-ռուսական տնտեսական համագործակցության հիմնահարցերին («Անհասկանալի ֆենոմեններ»):
Այլևայլ
Ըստ «Հրապարակի» ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին օրը խորհրդարանական ընդդիմությունը «պատրաստվում է բարձրացնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը» («Հարկավոր է 13 ՀՀԿ-ական»):
«168 ժամը» «վերանշել» է, թե նախատեսված «սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը կառավարման գործող կիսանախագահական համակարգի փոփոխությունն է»: «Նովոյե վրեմյան» և «Ժողովուրդը» անդրադարձել են ջրային պաշարների արդյունավետ կառավարման հիմնահարցերին և Բնապահպանության նախարարության տրամադրած «ջրօգտագործման անխնա թույլտվություններին»:
Նմանատիպ նյութեր
1016 դիտում
21:49 27-10-2015
«Հայաստան. Արևմուտքը երկխոսում է Արևելքի հետ» խորագրով գիտաժողով Իտալիայի Բոլոնիա քաղաքում
Այս բաժնից
751 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
775 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»