Հայերի «սև քարոզչության» առաջ մենք ամուր կանգնելու ենք. Էրդողան
                        Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է դեսպանների 6-րդ համաժողովի մասնակիցներին, գրում է [url=http://http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1166]Ermenihaber.am[/url]-ը: Դեսպանների պատվին տրված ընթրիքի ժամանակ Թուրքիայի վարչապետը խոսել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հայկական սփույռքի նախաձեռնությունների մասին:
Թուրքական «Դունյա բուլթենի» լրատվականի կայքի փոխանցմամբ` էրդողանը նշել է,  թե   Հայկական սփյուռքը պատրաստվում է 1915 թվականը  միակողմանի ներկայացնել և վերածել քաղաքական արշավի: «Այդ սև քարոզչության առաջ մենք ամուր կանգնելու ենք»,-  ասել է Էրդողանը:
Ըստ նրա` Թուրքիայում փորձեր եղել են սրբագրել պատմությունը, այլ կերպ ներկայացնել, սակայն թուրք ժողովուրդը սուտ պատմության մոլորության մեջ չի ընկել:
Հիշեցնենք, որ թուրք դեսպանների հետ հանդիպել էր նաև Թուրքայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: 
Մանրամասները՝ [url=http://http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1166]այստեղ[/url]:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

