211652_close_icon
views-count47227 դիտում article-date 19:18 15-01-2014

Սեքս- սկանդալ` Վանաձորի դրամատիկականում. տեսանյութ

Թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը աշխատանքից ազատել է նկարիչ բեմադրող Հովսեփ Մեսրոպյանին: Պատճառաբանել է, որ նման հաստիքի կարիք թատրոնը չունի: Մեսրոպյանը, սակայն, կարծում է, որ առիթն այլ է: Իր գործընկերներից մեկը հայտարարել է, թե թատրոնում տասը տղամադրուց յոթը միասեռական են: Իսկ ինքն էլ չի ժխտել դա, ավելին պաշտպանել է նման հայտարարություն տարածողին: Թատրոնում էլի կրճատումներ են սպասվում՝ ասում է տնօրենը, հորինովի հաստիքներն են շատ: Թատրոնի նկարիչ-բեմադրողը աշխատանքից ազատվելը սեռական կողմնորոշման հետ է կապում: Չնայած, որ այն գործընկերը, ում հայտարարությանն ինքը միացել է, շարունակում է աշխատել թատրոնում: Թատրոնի տնօրենը հորդորում է աշխատանքային վեճերը չկապել սեռական կողմնորոշումների հետ և հանգիստ թողնել 80-ամյա թատրոնը: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1389787498]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր