9356 դիտում
09:18 15-01-2014
ՀՀ գլխավոր դատախազն այսուհետ կարող է հանդես գալ նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական բոլոր 6 խմբակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել «ՀՀ դատախազության մասին» օրենքում և Աժ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու միասնական նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ՀՀ գլխավոր դատախազն այսուհետ հանդես գա նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ։
Նշենք, որ այժմ էլ «Դատախազության մասին» օրենքը նախատեսում է հաշվետվությամբ հանդես գալու ինստիտուտը, սակայն օրենսդրությամբ հստակեցված չեն կոնկրետ ժամկետներն ու հաշվետվություն ներկայացնելու ընթացակարգերը։ Եվ հիմա պատգամավորներն առաջարկում են, որ դատախազը մինչև մարտի 1-ն Աժ-ում ներկայացնի նախորդ տարվա ընթացքում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ։ Հավելենք, որ մինչև հիմա ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, օգտվելով օրենքի սողանցքից, խուսափում էր պատգամավորներին հաշվետվություն տալուց»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
9377 դիտում
20:32 02-11-2017
Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետը հանդես է եկել մեկ տարվա գործունեության հաշվետվությամբ
2899 դիտում
19:14 20-02-2018
Շիրակի մարզպետը հանդես է եկել կատարված աշխատանքների վերաբերյալ հանրային հաշվետվությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5151 դիտում
16:10 04-07-2018
Արցախի ԱԺ քննիչ հանձնաժողովը հանդես է եկել միջանկյալ հաշվետվությամբ
Այս բաժնից
1126 դիտում
07:30 23-11-2024
Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են. «Փաստ»
1297 դիտում
09:06 21-11-2024
Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»