Շղթայական ավտովթար Կիևյան կամրջի վրա. վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները
                        Այսօր՝ հունվարի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Կիևյան կամրջի վրա բախվել են 71 համարի երթուղին սպասարկող Газель մակնիշի 0742 S համարանիշի, Mercedes մակնիշի 32 UL 399 համարանիշի և Opel Vectra մակինիշի 48 UT 444 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց: 
Վիրավորին ավտոմեքենայից դուրս բերելու համար ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարարները:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


