40568 դիտում
10:26 31-12-2018
Ավտովթար Երևանում. Բագրատունյաց պողոտայում բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 8:40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա-Սողոմոն Տարոնց փողոցի խաչմերուկում բախվել են Nissan Tiida մակնիշի 67 TD 677 համարանիշի և Mercedes մակնիշի 35 PF 629 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրրավորներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուիցչները:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ երկուսն էլ եղել են սթափ:
Փաստի առթիվ Երևանի ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+