211652_close_icon
views-count45579 դիտում article-date 21:17 22-12-2018

Արտակարգ դեպք Երևանում. անհայտ անձը օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է 26-ամյա երիտասարդի դեմքին

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Փիրումյան փողոցում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը մեկնելով դեպքի վայր, պարզել է, որ անհայտ անձը նշված շենքի բակում իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 26-ամյա Գևորգ Սարգսյանի դեմքին: Գ. Շամշյանի տեղեկություններով, Գ. Սարգսյանը վնասվածքներ է ստացել: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հանցագործությունը բացահայտելու, կրակողին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր